Veradardz
Դու ինձ համար միշտ թանկ ես Իմ հարազատ , զուլալ գետ Քեզ հետ է միշտ իմ կեանքը Ու երազները ՝ քեզ հետ : Հէ՜յ երգիր Արաքս Իմ բախտ իմ երազ Ջան Արաքսն է երկիր ՝ կարոտն իմ Դու իմ մտերիմ : Դու իմ սիրոյ վկան ես Իմ սրտակից, զուլալ գետ Կանգնել եմ լուռ ինչքան ես Քո ափերին ծաղկաւէտ : Հէ՜յ երգիր Արաքս Իմ բախտ իմ երազ Ջան Արաքսն է երկիր՝ կարօտն իմ Դու իմ մտերիմ : Հէ՜յ երգիր Արաքս Իմ բախտ իմ երազ Ջան Արաքսն է երկիր՝ կարօտն իմ Դու իմ մտերիմ :
Submitted by NecroGod — Jun 07, 2026
No lyrics have been submitted for this track yet.
Գարահիսար լերան կրծքին Նա՛ էլ ընկաւ վիրաւոր Կուրծքը պատռած, սիրտն էլ խոցուած Չար թշնամու գնդակից: Ժէռոտ լերան լերկ կատարից Վա՛ր սլացիր սեգ արծիւ Թեւերդ բա՛ց, լայ՜ն թեւերդ Ու ֆեդայուն հո՛վ արա Խոցուած սրտից մուգ արիւնը Կաթիլ-կաթիլ կը ծորար Ա՜խ, ջիւանու կեա՛նքն էր հոսում Ցաւոտ սրտի լայն վէրքից: Ժէռոտ լերան լերկ կատարից Վա՛ր սլացիր սեգ արծիւ Թեւերդ բա՛ց, լայ՜ն թեւերդ Ու ֆեդայուն հո՛վ արա Թեւերդ բա՛ց, լայ՜ն թեւերդ Ու ֆեդայուն հո՛վ արա Թեւերդ բա՛ց, լայ՜ն թեւերդ Ու ֆեդայուն հո՛վ արա Հո՛վ արա, հո՛վ արա :
Submitted by NecroGod — Jun 07, 2026
Խուժան ասկյար զօրք է ժողուէր Եկեր Մշոյ դաշտն է պատել Սուլթան կուզէ ջնջել մըզի Զարթի՛ր լաօ, մռնիմ քըզի: Ինչ անիծեմ թուրք ասկյարին Որ սպաննեց ջոջ Ափօյին Մեր յոյսը թողեց օրօրոցին Զարթի՛ր լաօ, մռնիմ քըզի: Խեղճ Մշեցին մեռաւ լալով Օտար երկիրներ ման գալով Մեռաւ թուրքի պարտքը տալով Զարթի՛ր լաօ, մռնիմ քըզի:
Submitted by NecroGod — Jun 07, 2026
Եղբայրության կամ թե սիրո Խոսքը ես ձեզ չեմ ավետում Պատգամները չարի, բարու Ձեր ոտների տակն եմ նետում: Կյանքն է պայքա՛ր՝ գոռ ու դաժա՛ն Ճզմի՛ր մարդուն և թռի՛ր վե՛ր Իրավունքը ուժն է միայն Վա˜յ հաղթվածին, հազա՛ր վայեր: Տեր կամ ստրուկ պիտի լինես Ճշմարտություն չկա ուրիշ: ...
Submitted by NecroGod — Jun 07, 2026
Adana Project feat. Andre Simonian 👉 Իմը չես գիտեմ (Ime Ches Gitem)Իմը չես, գիտեմ (Lyrics) Երբ ցավից այրվել եմ Մեկ վայրկյան մարել եմ Ինքս ինձ խաբել եմ Ու քեզնով ապրել։ Քեզ ես հորինել եմ Ինքս ինձ կորցրել եմ Վիշտը իմ թաքցրել եմ Ու քեզնով ապրել։ Սրտիս մեկ հարվածը Մտքիս հորինածը Կյանքիս ողջ իմաստը Դու ես միշտ եղել Քեզնով մութը լույս է Քեզնով կյանքը հույս է Գիտեմ, որ իրական չես Իմը չես, գիտեմ։ Երբ լինես հեռվում դու Ու լքված քայլես դու Քո ծարավ շուրթերին Թող առու դառնամ Թե մթնեն լույսերը Ու հոգնեն կոպերը Քո լռող քայլերին Ես փարոս դառնամ։ Սրտիս մեկ հարվածը Մտքիս հորինածը Կյանքիս ողջ իմաստը Դու ես միշտ եղել Քեզնով մութը լույս է Քեզնով կյանքը հույս է Գիտեմ, որ իրական չես Իմը չես, գիտեմ։
Submitted by NecroGod — Jun 07, 2026
No lyrics have been submitted for this track yet.